ՖինՏեխ Ասոցիացիայի (ՖՏԱ) անդամ ռուսաստանյան չորս բանկ՝ Qiwi Բանկը, ԱԿ Բարս Բանկը, Տինկոֆ Բանկը եւ ՄՏՍ-Բանկը, հաջողությամբ իրականացրել են տրանզակցիաներ՝ ֆիզիկական անձը ֆիզիկական անձին սցենարով (P2P, անգլ.՝ peer-to-peer, հավասարը հավասարին - խմբ.)։Ինչպես հաղորդում է Ֆինտեխ Ասոցիացիայի մամուլի ծառայությունը, յուրաքանչյուր բանկ ստուգել է ուղարկողից գումարի գանձման եւ այն ստացողի հաշվին գրանցելու հնարավորությունը։ Մասնավորապես, բանկերն իրենց մոտ գործարկել են սեփական ծրագրային ապահովման համակարգը, որը հնարավորություն է ընձեռում միանալ ՖինՏեխ Ասոցիացիայի մշակած Արագ վճարումների համակարգի (ԱՎՀ) նախատիպին՝ պարզ եւ հասկանալի նույնացուցիչներով (հեռախոսահամար, էլ. փոստ)՝ միջբանկային ակնթարթային վճարումներ եւ փոխանցումներ կատարելու համար։ 15.12.2017 | 10:02 Ռուսաստանյան ֆինտեխ ընկերությունը ձեռնոց է նետում բանկերին Հաջորդ փուլում նախատեսվում է իրականացնել ֆիզիկական անձից իրավաբանական անձին (C2B, անգլ. Customer to Business - խմբ.) տրանզակցիաների սցենարի փորձարկումը, ներառյալ այն դեպքերը, երբ ստացողն է գումարի հայտ ներկայացնում ուղարկողին։ Նման վճարումները պահանջված կլինեն էլ.կոմերցիայում եւ հնարավորություն կտան վայրկենական վճարումներ կատարել ինտերնետ խանութներում գնումների դիմաց։ «Նախատիպի լրամշակումից եւ Արագ վճարումների համակարգի արտադրական տարբերակի համար պահանջների ձեւակերպումից հետո նախատեսում ենք անմիջապես անցնել հաճախորդի ինտերֆեյսի մշակմանը։ Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի ԱՎՀ-ն իրապես դառնա վճարումների որակյալ եւ հարմար գործիք վերջնական սպառողի համար»,- նշել է ՖՏԱ-ի մանրածախ վճարային տարածքի զարգացման ուղղության ղեկավար Ալեքսեյ Ռասկազովը։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 19142