Ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկն ու Temasek Սինգապուրի պետական ներդրումային ֆոնդը £13 մլն (շուրջ $17,4 մլն) են ներդրել արհեստական բանականության ոլորտում մասնագիտացած Eigen Technologies ստարտափում:Ինչպես հայտնում է Business Insider-ը, լոնդոնյան այս ստարտափն օգտագործում է արհեստական բանականությունը՝ վերլուծելու ֆինանսական եւ իրավաբանական փաստաթղթեր:«Այս տեխնոլոգիան հեշտացնում է բանկիրների եւ իրավաբանների աշխատանքը՝ վերլուծելու տարատեսակ բարդ փաստաթղթեր՝ սկսած ածանցյալ արժեթղթերից, վերջացրած անշարժ գույքի սեփականության վկայականներով»,- գրում է գործակալությունը:Eigen Technologies-ը ներկայում գրասենյակներ ունի Լոնդոնում եւ Նյու Յորքում ու նախատեսում է ներգրավված միջոցներն օգտագործել Եվրոպայում եւ Ասիայում ընդլայնվելու նպատակով: 01.06.2018 | 09:35 Արհեստական բանականությունը կզբաղվի պարտապաններով «Երեքուկես տարի առաջ մենք մեր առջեւ նպատակ դրեցինք՝ դառնալու արհեստական բանականության ոլորտի իրավամբ յուրահատուկ ընկերություն, որն իր հաճախորդներին կօգնի քանակական ցուցանիշների «ուժը» ծառայեցնել ճիշտ որոշումների կայացման գործին»,- նշել է Eigen Technologies-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Լյուիս Լիուին (Lewis Z. Liu):Business Insider-ի բնորոշմամբ՝ փաստաթղթերի վերլուծության գործընթացում արհեստական բանականության ներդրումը վերջին տարիների տեխնոթրենդերից է:«Իրավական եւ ֆինանսական աշխարհի՝ թղթային աշխատանքով լի բնույթն արտացոլում է արհեստական բանականության կիրառման մեծ ներուժը, որը կարող է էապես կրճատել մարդկային աշխատաժամանակի ծախսը»,- ընդգծել է գործակալությունը: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 23234