Արհեստական բանականությունը կզբաղվի պարտապաններով
01.06.2018 | 09:35 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.belnovosti.by

Ռուսաստանյան բանկերի ներկայացուցիչները «Իզվեստիա» պարբերականին պատմել են արհեստական բանականության կիրառման սեփական փորձի մասին:
********
Home Credit Bank-ում որոշումներ ընդունելիս օգտագործվում եմ հաճախորդների վարքագծի մասին տվյալներ: Եթե նախկինում խոսքը գնում էր ընդամենը մի քանի տասնյակ տվյալների մասին, ապա այսօր դրանց թիվը հասնում է հարյուրների, անգամ հազարների: Մեքենայական ուսուցման կիրառումը հնարավորություն է ընձեռել բանկերին ավելի հստակ կանխատեսել վարկը չվերադարձնելու հավանականությունը, ինչի արդյունքում ժամկետանց պարտքերի ցուցանիշը իջել է մինչեւ 3,7%:
********
Բինբանկում արհեստական բանականությունը հնարավորություն է տվել 70% դեպքերում հրաժարվել հաճախորդներին զանգահարելուց՝ վարկերի ուշացման դեպքերի ի հայտ գալու վաղ շրջանում: Դա բարձրացրել է հաճախորդների հավատարմության մակարդակը, ինչը, սակայն, չի ազդել ժամկետանց վարկերի հավաքագրման արդյունավետության վրա: Միաժամանակ, բանկը տնտեսել է հետգանձման վրա: Մասնավորապես, հանդիպում են այնպիսի վարկառուներ, ում զանգելն անիմաստ է: Արդյունքում, բանկը չի անհանգստացնում հաճախորդներին առանց անհրաժեշտության, իսկ զանգերն հասցեագրվում են միայն նրանց, ում անհրաժեշտ է հիշեցնել եւ խորհրդատվություն տրամադրել:
********
Տինկոֆ Բանկում արհեստական բանականությունն օգտագործում են հաճախորդների ձայնը ճանաչելու համար, ինչպես նաեւ հիփոթեքային վարկեր տրամադրելիս: Հիփոթեքային գործարքների որոշումների 80%-ն ընդունում է մեքենան (advisory engine): Դա հնարավորություն է տալիս ոչ միայն հրաժարվել մենեջերների ծառայություններից եւ տնտեսել օպերացիոն գործընթացների վրա, այլեւ՝ ընդլայնել ռեսուրսները:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: