HSBC-ն արհեստական բանականությամբ կպայքարի փողերի լվացման դեմ

11.04.2018 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#HSBC #Արհեստական բանականություն
HSBC-ն Արհեստական բանականությամբ (ԱԲ) օժտված ռոբոտների միջոցով կպայքարի փողերի լվացման, խարդախության եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ:

Financial Times-ի փոխանցմամբ՝ HSBC-ն ծրագրում է իր աշխատանքում ինտեգրել բրիտանական Quantexa ստարտափի ԱԲ լուծումները, որոնք թույլ կտան պարզել հնարավոր անօրինական քայլերը՝ հիմնվելով հաճախորդների եւ նրանց գործարքների վերաբերյալ բանկի տվյալների, ինչպես նաեւ բաց այլ տեղեկությունների վրա:

Ի դեպ, անցած տարի Quantexa-ն համագործակցության արդյունքում $3,3 մլն է ներգրավել HSBC-ից եւ Albion Ventures-ից:


Վերջին տարիներին շատ բանկեր միլիարդավոր դոլարների տուգանքներ են ստացել այն պատճառով, որ չեն կարողացել կանգնեցնել անօրինական ֆինանսական հոսքերը: Այդ իսկ պատճառով նրանք ներկայում համագործակցում են ԱԲ մասնագետների հետ:

«Այս քայլը նաեւ հնարավորություն է տալիս գումար տնտեսել, քանի որ միայն Մեծ Բրիտանիայում բանկերը տարեկան 5 մլրդ ֆունտ ստեռլինգ են ծախսում ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում:

Հատկանշական է, որ ամիսներ առաջ HSBC-ն սառեցրել էր մի հաշիվ, որը ենթադրաբար կապված էր Անգոլայի նախկին նախագահի որդու հետ փոխկապակցված $500 մլն-անոց խարդախության դեպքի հետ»,- գրում է պարբերականը:

HSBC-ի՝ ֆինանսական հանցագործությունների սպառնալիքի նվազեցման գծով գլոբալ ղեկավար Ջենիֆեր Քալվերի խոսքով՝ բանկը հավատում է, որ տեխնոլոգիաների եւ դատայի օգտագործումն ապագայում կհասնի մի կետի, «երբ հնարավոր կլինի հասկանալ եւ տեսնել քրեական վարքագիծը՝ որքան հնարավոր է ռեալ ժամանակում»:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 17900
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai