Connected Money. HSBC-ն նոր էջ է բացում թվային բանկինգի ոլորտում

13.03.2018 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#HSBC #Connected Money #Оpen Banking
Այս տարվա ապրիլին HSBC-ն նախատեսում է առաջինը բրիտանական խոշորագույն բանկերի շրջանում գործարկել Connected Money հավելվածը, որի միջոցով օգտատերերը հնարավորություն կունենան կառավարելու նաեւ ուրիշ բանկերում ունեցած իրենց հաշիվները:

Ինչպես գրում է Financial Times-ը, սա հնարավոր է դարձել մրցակցության բարձրացմանն ուղղված կարգավորման նոր կանոնների ներդրման շնորհիվ:

Մասնավորապես, 2018թ. սկզբից Մեծ Բրիտանիայում ուժի մեջ են մտել Оpen Banking-ի նոր կանոնները, որոնց համաձայն՝ բանկերին պարտադրվում է երրորդ անձանց հասանելիություն տրամադրել հաճախորդների տեղեկատվությանը (վերջինների թույլտվությամբ): Դա տեխնոլոգիական ընկերություններին եւ/կամ մանրածախ ընկերություններին հնարավորություն կընձեռի հաճախորդներին տրամադրել նրանց առավել համապատասխան ֆինանսական ծառայությունները:

Connected Money հավելվածում կլինեն այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են սպառողական ծախսերի վերլուծությունը եւ գնումներ կատարելիս ոչ մեծ ծավալի գումարների փոխանցումը հաճախորդների խնայողական հաշվին:

Ավելի վաղ նման ծառայություններ էին սկսել մատուցել բացառապես օնլայն տիրույթում գործող Monzo, Atom Bank եւ Starling բանկերը:

«Դրանք լավ ընկերություններ են, որոնք իմաստավորված քայլեր են կատարում՝ հասկանալով հաճախորդների պահանջները: Մեր խնդիրն է լինելու՝ նրանց համընթաց քայլել եւ ինչ-որ տեղ նրանցից առաջ անցնել»,- նշել է Մեծ Բրիտանիայում HSBC-ի մանրածախ բանկային բիզնեսի եւ մասնավոր կապիտալի կառավարման պատասխանատու Ստյուարտ Հեյերը:

Միաժամանակ, ինչպես կարծում է UBS-ի ներկայացուցիչ Ջեյսոն Նեփիերը, «երկարաժամկետ հեռանկարում լավ գաղափարները կկրկնօրինակվեն, եւ խոշոր բանկերի առաջարկած հնարավորությունները կհամընկնեն»:

«Թեեւ Оpen Banking-ի կանոնների ներդրումը համարվում է մասշտաբային իրադարձություն մանրածախ բանկային բիզնեսի համար, այդուհանդերձ, շատ մասնագետներ կարծում են, որ մի քանի տարի կպահանջվի՝ ոլորտի վրա լրջորեն ազդելու համար»,- գրում է պարբերականը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 18360
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW