Evocabank-ը բարելավել է SingleTouch օնլայն վարկի պայմանները:Բանկում նշել են, որ այսուհետ վարկի գումարը կկազմի 300 000-1 000 000 դրամ՝ նախկին 500 000 դրամի փոխարեն, իսկ մարման ժամկետը՝ 24 ամիս՝ նախկին 12 ամսվա փոխարեն: Վարկի տոկոսադրույքը կազմում է 14% տարեկան (փաստացի տոկոսադրույքը՝ 23,69%):SingleTouch վարկը հասանելի է EvocaTouch հավելվածի միջոցով, այն հաստատվում է 24/7 ռեժիմում՝ առանց մարդու միջամտության, առավելագույնը 5 րոպեի ընթացքում:SingleTouch վարկերը տրամադրվում են առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու, առանց բանկ այցելելու եւ հերթերում ժամանակ կորցնելու: Tweet Դիտում՝ 12043