QR կոդը կհամալրի դրամական փոխանցումների գործիքակազմը
10.05.2018 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://static.rueconomics.ru

QR կոդի օգնությամբ WhatsApp, Facebook Messenger, Viber մեսենջերների եւ ВКонтакте, Одноклассники, Facebook սոցիալական ցանցերի միջոցով գումար փոխանցելու համար անհրաժեշտ կլինի հատուկ հավելված: Վերջինիս մշակմամբ զբաղվում է ՌԴ Կենտրոնական բանկի մասնակցությամբ ստեղծված ՖինՏեխ Ասոցիացիան: Այդ հավելվածն ինտեգրված կլինի արագ վճարումների հարթակին:
Հավելվածում անհրաժեշտ կլինի ստեղծել QR կոդ, այնուհետեւ կցել կոդը բանկային քարտին եւ պահպանել փոփոխությունները: Գումարը փոխանցելու համար օգտատերը պետք է մուտք գործի հավելված, սեղմի ստեղծված QR կոդի վրա, որից հետո կբացվի վճարման պատուհանը: Վերջինում ընտրվում է գումար փոխանցելու կապուղին՝ մեսենջեր կամ սոցիալական ցանց: Այնուհետ անհրաժեշտ է մուտքագրել հաշիվը, ստացող բանկը եւ փոխանցման ենթակա գումարը:
QR կոդերի օգտագործումը կդառնա այլընտրանք հեռախոսահամարով փոխանցումներին: Փորձագետների կանխատեսումներով՝ նորարարությունը 40%-ով կավելացնի անկանխիկ գործարքների ծավալը:
Ինչպես գրում է պարբերականը, նոր մոդելը համահունչ է միջազգային փորձին: Մասնավորապես, WeChat մեսենջերի միջոցով QR կոդերով փոխանցումները կիրառվում են Չինաստանում:
Banks.am-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Սբերբանկը մտադրություն էր հայտնել «Սբերբանկ օնլայն» հավելվածի միջոցով խանութներում QR կոդով վճարման ծառայություն ներդնել:
QR կոդը (անգլ. quick response - արագ արձագանք) նկար է՝ գրաֆիկական տեսքով կոդավորված տեքստային տեղեկատվություն, որը կարելի է ապակոդավորել համապատասխան հավելված ունեցող ցանկացած սմարթֆոնի միջոցով:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: