Ալֆա-Բանկը պաշտոնապես ներկայացրել է իր նորագույն արտադրանքը՝ ոչ կոնտակտային վճարման տեխնոլոգիայով հագեցած PayBelt գոտին: Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, կատարված հետազոտությունների արդյունքում Ալֆա-Բանկի մասնագետների մոտ ծագել է ոչ կոնտակտային տեխնոլոգիաների ոլորտում լիովին նոր սարքավորում ստեղծելու գաղափարը: Մասնավորապես, մինչ այս ստեղծված բոլոր սարքերում այսպես թե այնպես ներգրավված են եղել ձեռքերը, ինչն անմիջական կոնտակտ է:«Մենք վերանայել ենք ոչ կոնտակտային վճարումների հայեցակարգը: Վերլուծելով վճարման տերմինալների մեծ մասի տեղակայումը՝ մենք հասկացանք, որ դրանք հիմնականում տեղադրված են գոտկատեղի մակարդակի վրա: Հենց այս պատճառով հայտնվեց իսկապես ոչ կոնտակային վճարման միջոց ստեղծելու գաղափարը՝ PayBelt-ը: Մենք վստահ ենք, որ ապագան, իսկապես, ոչ կոնտակտային նորարարություններինն է»,- ասված է բանկի հաղորդագրությունում: 15.02.2018 | 10:00 Վճարային բաճկոն եւ մատանի. Mastercard-ը նոր ծրագիր է զարգացնում Հաճախորդները կարող են ակտիվացնել PayBelt-ը՝ պարզապես հպելով գոտուն Ալֆա-Բանկի քարտը: Ալֆա-Մոբայլ հավելվածի միջոցով կարելի է կարգավորել PayBelt-ի միջոցով գումարների ընդունումը եւ փոխանցումը՝ ամենօրյա գնումների դիմաց արագ եւ անվտանգ վճարելու նպատակով:Իսկ իրավաբանական անձանց եւ պետական հաստատություններին տեխնոլոգիան թույլ կտա խնայել ժամանակը, ինչպես նաեւ կրճատել աշխատակիցների վրա ծախսվող գումարները՝ «տեղում» ընդունելով վճարումները: Հ.գ. Այս նյութի հրապարակումից օրեր անց պարզ դարձավ, որ PayBelt գոտին Ալֆա-Բանկի ապրիլմեկյան կատակն էր: Տարօրինակ է, որ կատակը բանկի կայքում հրապարակվել էր միայն ապրիլի 2-ին: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 17389