Վճարային բաճկոն եւ մատանի. Mastercard-ը նոր ծրագիր է զարգացնում
15.02.2018 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://newsroom.mastercard.com

«Վճարման գործառույթներ կարող են կատարել հագուստը, ֆիտնես գաջեթները կամ զարդերը: Օրինակ, պրոֆեսիոնալ գոլֆիստ Գրեմ Մըքդաուելի համար Mastercard-ը ստեղծել է բաճկոն, որի օգնությամբ կարելի է վճարել գնումների դիմաց՝ պարզապես թեւով դիպչելով կարդացող սարքին: Ոչ կոնտակտային վճարումների գործառույթը արդեն առկա է Fitbit եւ Garmin խելացի ժամացույցների որոշ մոդելներում, Moov ֆիտնես թեւնոցներում, լյուքս դասի Bvlgari խելացի ժամացույցներում: Նոյեմբերի վերջին մենք հայտարարել ենք Ռուսաստանում Mastercard-ի առաջին վճարային մատանիների թողարկման մասին»,- նշել է Ալեքսեյ Մալինովսկին:
Նրա խոսքով՝ «իրերի ինտերնետը» (Internet of Things) թույլ է տալիս ոչ կոնտակտային տեխնոլոգիաների հաշվին ներդնել վճարային միջոցն այն ամենում, ինչում կցանկանանք: «Իմ սիրած օրինակը սառնարանն է, որն ինքնուրույն պատվերներ է կատարում եւ վճարում գնումների դիմաց: Այն իսկապես գոյություն ունի եւ աշխատում է: Կարող են հայտնվել եւ կհայտնվեն մեքենաներ, որոնք ինքնուրույն կվճարեն կայանատեղի համար: Այսինքն, գոյություն ունեն բավական շատ խնդիրներ, որոնք կարելի է լուծել անկանխիկ վճարման տեխնոլոգիաների միջոցով»:
Անդրադառնալով արհեստական բանականության կիրառման հեռանկարներին՝ Ալեքսեյ Մալինովսկին նշել է, որ առնվազն ռիսկերի գնահատման ոլորտում այն կարող է բավական լուրջ կիրառություն ստանալ: Միաժամանակ, ըստ նրա, նոր տեխնոլոգիաների կիրառման մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ դրանք ամբողջությամբ փորձարկված լինեն եւ որեւէ հարց չառաջացնեն:
«Այնուամենայնիվ, մենք ուսումնասիրում ենք նոր հնարավորություններն ու ուղղությունները, որոնք ի հայտ են գալիս: Հարկ է նշել, որ այս տարի Mastercard-ը ձեռք է բերել արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություն»,- ասել է Մալինովսկին:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: