Mail.Ru-ից կարելի է դրամական փոխանցում կատարել ցանկացած էլհասցեի

27.02.2018 | 15:21 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Mail.Ru #փոխանցում
Mail.Ru փոստի վեբ եւ մոբայլ տարբերակների օգտատերերն արդեն կարող են դրամական փոխանցումներ կատարել էլփոստի ցանկացած հասցեատիրոջ:

Ինչպես հաղորդում է Mail.Ru ընկերության մամուլի ծառայությունը, գումար կարելի է փոխանցել ինչպես Mail.Ru-ի օգտատիրոջը, այնպես էլ այլ ծառայության էլեկտրոնային հասցեատիրոջը:

Ընկերությունում ընդգծել են, որ էլփոստով փոխանցումները կարելի է կատարել ցանկացած նպատակով՝ ե՛ւ որպես անսպասելի նվեր մտերիմներին, ե՛ւ որպես վճարման միջոց՝ այլ քաղաքից գնված ապրանքի դիմաց:


Գումարը փոխանցելու համար ուղարկողին անհրաժեշտ է իմանալ միայն ստացողի էլփոստի հասցեն: Դրամական փոխանցման համար անհրաժեշտ է ստեղծել նոր նամակ, սեղմել «Ուղարկել գումար» կոճակը, նշել այն քարտի համարը, որից պետք է կատարվի փոխանցումը, եւ գումարի չափը, այնուհետ փոխանցումը հաստատել SMS-կոդի միջոցով: Մեկ նամակով կարելի է ուղարկել 100-ից մինչեւ 75 000 ռուբլի: Մտափոխվելու դեպքում ուղարկողը կարող է հետ կանչել իր փոխանցումը:

Գումարը ստանալու համար օգտատերը պետք է նշի միայն քարտի համարը՝ ընդունման համար: Եթե ստացողը չի ընդունում փոխանցումը հինգ օրվա ընթացքում, ամբողջ գումարը ավտոմատ կերպով վերադարձվում է քարտին:

Փոխանցումները կատարվում են 3-D Secure տեխնոլոգիայի օգնությամբ, որն ապահովում է առավելագույն անվտանգություն. փոխանցում կատարողը միջոցների դուրսգրման գործարքը պետք է հաստատի մեկանգամյա SMS-գաղտնաբառի միջոցով: Ծառայության տեխնիկական կողմն ապահովում են Mail.Ru Group-ի եւ ՎՏԲ-ի պրոցեսինգային կենտրոնները:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 17463
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW