Սբերբանկը գործարկել է սեփական մեսենջերը

14.02.2018 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Սբերբանկ #«Զրույցներ» #մեսինջեր
«Սբերբանկ Օնլայն» հավելվածում հայտնվել է նոր գործառույթ՝ «Զրույցներ», որն օգտատերերին թույլ կտա շփվել եւ չատերի միջոցով գումար փոխանցել:

Ինչպես հաղորդում է բանկի պաշտոնական կայքը, գործառույթն աստիճանաբար հասանելի կդառնա «Սբերբանկ Օնլայն» հավելվածի նոր տարբերակի բոլոր օգտատերերի  համար՝ iOS  եւ Android օպերացիոն համակարգերում ծառայության ակտիվացումից հետո:

Այժմ կարելի է հաղորդագրություններ ուղարկել եւ գումար փոխանցել Սբերբանկի մյուս հաճախորդներին՝ նշելով բջջային հեռախոսահամարը կամ հասցեագրքից ընտրելով համապատասխան կոնտակտը: Ծառայությունն ակտիվացնելու համար բավական է մեկ անգամ մուտք գործել «Զրույցներ» բաժին:


«Մի շարք օգտատերեր «Սբերբանկ Օնլայն» հավելվածի միջոցով կատարվող փոխանցումներն արդեն ուղեկցում են հաղորդագրություններով: Շփումն ու գումարային փոխանցումները՝ «Զրույցներ» բաժնի միջոցով եւ առանց «Սբերբանկ Օնլայն»-ը լքելու, դարձել են ավելի հարմարավետ»,- պատմում է Սբերբանկի «Թվային հարթակ» բաժնի ղեկավար Սվյատոսլավ Օստրովսկին:

«Շուկայի վերլուծությունը ցույց տվեց, որ բանկերը, որպես կանոն, նախընտրում են ինտեգրել իրենց ծառայություններն արդեն գործող մեսենջերներին կամ գործարկել առանձին հավելվածներ: Մենք չենք նախատեսում հրաժարվել այդպիսի մոտեցումներից, սակայն առաջին հերթին որոշել ենք գործարկել մեր հիմնական հավելվածը, որը Սբերբանկի միլիոնավոր հաճախորդների համար արդեն դարձել է սովորական եւ հարմարավետ ծառայություն՝ ֆինանսական խնդիրները լուծելու համար»,- «Վեդոմոստի»-ին ասել է Սբերբանկի ներկայացուցիչը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 18817
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW