Ռուսաստանում փորձարկվում է նոր ծառայություն, որը հնարավորություն կընձեռի քարտից գումար հանել անմիջապես խանութների դրամարկղներում՝ POS-տերմինալների միջոցով:Ինչպես հաղորդում է «Վեդոմոստի»-ն, վկայակոչելով իր աղբյուրները, Սբերբանկն արդեն մի քանի պիլոտային նախագիծ է իրականացրել եւ մտադիր է գործարկել նոր ծառայությունն այս տարվա երկրորդ եռամսյակում: Նախատեսվում է, որ Սբերբանկի առաջարկից կկարողանան օգտվել միայն իր քարտապանները, ընդ որում՝ միայն այն խանութներում, որոնք սպասարկվում են Սբերբանկի կողմից: 24.11.2017 | 10:51 Սբերբանկը խանութներում QR կոդով վճարման ծառայություն կգործարկի Ռուսաստանում նշված գործառույթի ներդրման հնարավորությունն ուսումնասիրում է նաեւ Mastercard վճարային համակարգը, որը թեստեր է անցկացրել ռուսաստանյան մի քանի բանկերի մասնակցությամբ:Մասնավորապես, Mastercard-ը խանութների դրամարկղներում գումարի կանխիկացման հետեւյալ մեխանիզմն է առաջարկում: Հաճախորդն իր բանկային քարտով վճարում է ապրանքի կամ ծառայության դիմաց եւ միաժամանակ դրամարկղի աշխատակցին հայտնում կանխիկացմանն անհրաժեշտ գումարը՝ մուտքագրելով PIN-կոդը: Դրանից հետո քարտ թողարկած բանկը հաստատում է գնումը եւ կանխիկի տրամադրումը: Նախատեսվում է, որ խանութներում քարտից հանվող կանխիկի չափը սահմանափակ կլինի: Նշվում է, որ Սբերբանկը փորձարկել է ինչպես Masterсard-ի տարբերակը, համաձայն որի՝ գնում կատարելը պարտադիր պայման է համարվում, այնպես էլ մյուս տարբերակը, որը կապված չէ ապրանքների դիմաց վճարում կատարելու հետ: Արդյունքում Սբերբանկը նախընտրելի է համարել վերջին տարբերակը: Այնուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ նոր ծառայության գործարկման համար անհրաժեշտ կլինի փոփոխել գործող օրենքները: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 17590