Forbes-ն առաջին անգամ կազմել է կրիպտոշուկայի մեծահարուստների ցանկը
08.02.2018 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.forbes.com

Վարկանիշում ընդգրկվել է 19 գործարար, որոնց կարողությունը գնահատվում է $350 մլն-ից մինչեւ $8 մլրդ (2018թ. հունվարի 19-ի տվյալներով): Վարկանիշը կազմելիս հաշվի է առնվել կրիպտոարժույթների մոտավոր պահուստը, կրիպտոակտիվների առեւտրից ստացված շահույթը՝ հարկերը վճարելուց հետո, ինչպես նաեւ կրիպտոբիզնեսում առկա մասնաբաժինները:
Միաժամանակ, Forbes-ում ընդգծել են, որ «որոշ գնահատականներ կարող են իրականությունից հեռու լինել»:
«Սակայն այդպես եղավ նաեւ 1982թ., երբ մենք առաջին անգամ հրապարակեցինք 400 ամենահարուստ ամերիկացիների վարկանիշը: Այդ ժամանակ շատերն էին ասում մեզ, որ չարժե հրապարակել այն: Սակայն մենք դա արեցինք, քանի որ վստահ էինք, որ լույս սփռելով աշխարհին անհայտ հարստության վրա՝ մենք այդ աշխարհն ավելի լավը կդարձնենք: Այս վարկանիշը հետապնդում է նույն նպատակը: Նման մասշտաբի կարողությունները չպետք է ստվերում մնան»,- նշել է Forbes-ի խմբագիր Ռենդալ Լեյնը:
Ցուցակը գլխավորել է Ripple կրիպտոարժութային հարթակի համահիմնադիր Քրիս Լարսենը, որի կարողությունը կազմել է $7,5 - $8 մլրդ: Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ethereum հարթակի համահիմնադիր Ջոզեֆ Լուբինը ($1 - $5 մլրդ): Երրորդ տեղում է Binance կրիպտոարժութային բորսայի հիմնադիր Չանգպենգ Ժաոն ($1,1 - $2 մլրդ):
Վարկանշային ցուցակում ընդգրկվել են նաեւ Թայլեր եւ Քեմերոն Ուինքլվոս եղբայրները ($900 մլն - $1,1 մլրդ, 4-րդ հորիզոնական), որոնք 2012թ. բիթքոինի գնման մեջ էին ներդրել դատարանի որոշմամբ Մարկ Ցուկերբերգից ստացված գումարի մի մասը:
Բացի այդ, վարկանիշում հայտնվել են Galaxy Digital-ի ղեկավար Մայքլ Նովոգրացը ($700 մլն - $1մլրդ, 10-րդ հորիզոնական), BitFury ընկերության ղեկավար Վալերի Վավիլովը ($500 - $700 մլն, 13-րդ հորիզոնական), Ethereum նախագծի համահիմնադիր 24-ամյա Վիտալիկ Բուտերինը ($400 - $500 մլն, 17-րդ հորիզոնական) եւ այլք:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: