Ռուսաստանի ԿԲ-ն կրիպտոարժույթները չի համարելու վճարային միջոց
28.12.2017 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://coinpedia.org

Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԿԲ նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան ՌԴ ֆինանսների նախարարությունում կայացած հանրային խորհրդի նիստի ժամանակ:
«Կրիպտոարժույթը չենք համարում հաշվարկային կամ վճարային միջոց եւ ոչ էլ պատրաստվում ենք համարել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ 2017թ. մայիսի վերջին Օլգա Սկորոբոգատովան առաջարկել էր կրիպտոարժույթները որակել որպես «թվային ապրանք»՝ հստակեցնելով դրանց հարկման, վերահսկման եւ հաշվետվություններին վերաբերող կանոնները: Իսկ Ռուսաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Ալեքսանդր Մոիսեեւն առաջարկել էր դրանք սահմանել որպես «այլ սեփականություն»:
«Եթե կրիպտոարժույթները դիտարկենք որպես գումար, կպահանջվի արտարժութային վերահսկողություն: Սակայն դա հարկավոր չէ, քանի որ այն օտարերկրյա արժույթ չէ»,- նշել էր Ալեքսանդր Մոիսեեւը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: