Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 21-ին ստորագրել է «Թվային տնտեսության զարգացման մասին» դեկրետը, որն իրավական պայմաններ է ստեղծում ICO-ի անցկացման, կրիպտոարժույթի օգտագործման եւ սմարթ պայմանագրերի ներդրման համար։«Այսպիսով, Բելառուսը դառնում է բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված բիզնեսների համալիր իրավական կարգավորմամբ առաջին իրավասությունը։ Դեկրետը չի ենթադրում որեւէ սահմանափակում եւ հատուկ պահանջ տոկենների ստեղծման, տեղաբաշխման, կուտակման, օտարման, փոխանակման գործարքների, ինչպես նաեւ կրիպտոհարթակների ու կրիպտոարժույթների փոխանակման օպերատորների համար։ Ֆիզիկական անձանց կողմից իրականացվող մայնինգը, տոկենների ձեռքբերումն ու օտարումը չի համարվում բիզնես գործունեություն, իսկ տոկենները ենթակա չեն հայտարարագրման»,- ասված է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում՝ փաստաթուղթը մեկնաբանող հրապարակման մեջ։ Միաժամանակ, մինչեւ 2023 թվականը մայնինգի եւ տոկենների ստեղծման, ձեռքբերման ու օտարման հետ կապված գործունեությունը չի հարկվելու։ 19.12.2017 | 16:47 Եվրոպան ահազանգում է՝ բիթքոինը կարգավորման կարիք ունի Երկրի գործարար շրջանակների հետ հանդիպմանը Ալեքսանդր Լուկաշենկոն կարեւորել է նորագույն ֆինանսական գործիքների եւ տեխնոլոգիաների ներդրումը։«Աշխարհի առաջատար տնտեսությունները դեռ ուսումնասիրում են այս նոր երեւույթը։ Փաստացի, Բելառուսը դառնում է աշխարհի առաջին պետությունը, որը լայն հնարավորություններ է բացում բլոկչեյն տեխնոլոգիայի օգտագործման համար։ Մենք ունենք բոլոր շանսերը՝ դառնալու այս բնագավառում իրավասությունների տարածաշրջանային կենտրոն»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։ «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 33846