MasterCard-ի գլխավոր տնօրեն Աջայ Բանգան բիթքոինն «աղբ» է որակել:Այս մասին Աջայ Բանգան ասել է The Economic Times պարբերականին տված հարցազրույցում:«Եթե կառավարությունն է ստեղծում թվային արժույթ, մենք կգտնենք միջոց՝ «խաղում» մնալու համար: Մենք «ռելսեր» կտրամադրենք՝ արժույթը հաճախորդից առեւտրային կազմակերպությանը հասցնելու համար: Կառավարության թվային արժույթները հետաքրքիր են: Մինչդեռ ոչ կառավարական արժույթն «աղբ» է»,- նշել է նա:Իր այս տեսակետը Աջայ Բանգան հիմնավորել է չկարգավորվող վիրտուալ արժույթների կայունության պակասով: «Եթե, օրինակ, բիթքոինի դիմաց այսօր մի բաժակ ջրով եմ վճարում, ապա հաջորդ օրն այն կարժենա 2 բաժակ ջուր, իսկ մի օր դրա գինը կարող է հասնել 9000 բաժակի: Սա չի կարող աշխատել: Ցանկացած արժույթ կայունություն եւ թափանցիկություն է պահանջում, հակառակ դեպքում՝ այն աշխարհի բոլոր ապօրինի գործողությունների համար պարարտ հող կհանդիսանա»,- հայտարարել է MasterCard-ի գլխավոր տնօրենը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 35672