ՖինՏեխ ասոցիացիան ֆիզանձանց ակնթարթային փոխանցումների հարթակ կգործարկի
03.10.2017 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://cdn.thinglink.me

«Հարթակի ստեղծման նպատակն է զարգացնել վճարային ծառայությունների շուկան եւ վերացնել ֆիզիկական անձանց փոխանցումների ճանապարհին միջբանկային պատնեշները, ինչպես նաեւ պայմաններ ստեղծել բարձր տեխնոլոգիական ֆինանսական ծառայությունների ներդրման համար»,- նշել է նա:
Մասնավորապես, փոխանցումներն իրականացվելու են ինչպես ֆիզանձանց (person to person), այդ թվում՝ սեփական հաշիվների միջեւ (me to me), այնպես էլ ֆիզանձանց եւ իրավաբանական անձանց (person to company) միջեւ՝ բանկի կողմից սպասարկվող մոբայլ հավելվածի կամ կայքի միջոցով:
Փոխանցողին եւ ստացողին որոշելու համար նախատեսվում է կիրառել ոչ բարդ նույնականացուցիչ՝ հեռախոսահամարի, էլփոստի, սոցցանցերի ID-ի եւ այլնի տեսքով: Ընկերությունների դեպքում որպես նույնականացուցիչ առաջին փուլում կարող է օգտագործել հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից ստեղծված եւ մի շարք խոշոր ռուսաստանյան բանկեր ներառող ասոցիացիայի մասնակիցներն արդեն անցել են հարթակի պիլոտային տարբերակի ստեղծմանը: Պիլոտային ծրագիրը կյանքի կկոչվի ասոցիացիայի կողմից եւ կտեւի կես տարի:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: