Եվրոբոնդերի թողարկումը բարելավեց ներքին շուկայի տոկոսադրույքները, ասել է վարչապետը

12.12.2013 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ եվրոբոնդերի թողարկումը էական բարելավում բերեց ներքին շուկայի տոկոսադրույքների առումով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություն եւ լրացում է կատարել նախկինում ընդունված որոշումներից մեկում, որոնց նպատակն է զարգացնել պետական պարտատոմսերի առաջնային շուկան:

Մասնավորապես, հետաձգվել է գործարքի իրականացման օրը, ինչը շուկայի մասնակիցներին հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել իրենց դրամական միջոցները, ինչպես նաեւ կնպաստի պարտատոմսերի պահանջարկի աճին:
T+n սկզբունքով գործարքները «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի Ջենիում ԱՅՆԵԹ առեւտրային համակարգի միջոցով կիրականացվեն 2014թ. ընթացքում:


Դիտում՝ 2461

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW