Ազգային հիփոթեքային ընկերության պարտատոմսերը թույլատրվել են առևտրի բորսայում

22.08.2013 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի (ԱՀԸ) անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ազատ շուկայի հարթակում և ընդգրկվել են պարտատոմսերի ազատ (Cbond) շուկայում, ինչպես նաև թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 6 ամիս մարման ժամկետով և 9.4635% միջին եկամտաբերությամբ  8,569 հատ անվանական, ոչ փաստաթղթային, զեղչատոկոսային պարտատոմսեր, հայտնել են ֆոնդային բորսայում:

Պարտատոմսերի բորսայական հապավումն է՝ NMCCB6:   

2013թ. հուլիսի 25-ին ԱՀԸ-ի նշված պարտատոմսերը տեղաբաշխվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում՝ 816,955,226.38 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով և 9,4635% միջին եկամտաբերությամբ:

Սա ԱՀԸ-ի պարտատոմսերի արդեն վեցերորդ թողարկումն է:

Դիտում՝ 4232
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW