Դոլարային պարտատոմսերի ալիք Հայաստանում. երրորդը Արցախ ՀԷԿ-ն է

05.12.2012 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

«Արցախ ՀԵԿ» ԲԲԸ դարձել է դոլարային պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնող երրորդ ընկերությունը Հայաստանում՝ Արարատբանկից եւ ՍԱՍ Գրուպից հետո:

Ընկերությունը թողարկել է $6 մլն ծավալով պարտատոմսեր՝ $10 հազ. անվանական արժեքով, 10% տարեկան եկամտաբերությամբ, 36 ամիս մարման շրջանառության ժամկետով եւ արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ, հայտնել են Արմսվիսբանկում, որը պարտատոմսերի տեղաբաշխողն է:    

Պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը կտեւի այսօրվանից մինչեւ դեկտեմբերի 18-ը:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտը կարող է ներկայացվել թղթային եւ էլեկտրոնային տարբերակով կամ ԱրմՍվիսբանկի կայքէջի միջոցով՝ www.armswissbank.am:

Էլեկտրոնային կապի միջոցներով ներկայացվող հայտը պետք է ներդրողի կողմից ուղարկվի հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ underwriting@armswissbank.am:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտը էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում հայտին կից պետք է ներկայացնել նաեւ ձեռքբերվող պարտատոմսերի դիմաց վճարումը հաստատող փաստաթուղթը եւ անձնագրի պատճեն, եթե գնորդն ԱրմՍվիսբանկի հաճախորդ չէ:

Տեղաբաշխվելուց հետո պարտատոմսերը ցուցակվելու են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում:

Դիտում՝ 9557
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW