Երեւան/Մեդիամաքս/. «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» (ԱՀԸ) ՓԲԸ-ն այսօր հայտարարել է պարտատոմսերի երկրորդ թողարկման մասին: Ընկերությունը թողարկել է 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմս, որոնք հունիսի 7-ին կտեղաբաշխվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում՝ փակ աճուրդի անցկացման միջոցով: Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարները ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը: Tweet Դիտում՝ 2384