Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) գործարկել է «Առաքում վճարման դիմաց» (DVP) սկզբունքով արժեթղթերի փոխանցման ծառայությունը: Այդ ծառայության շնորհիվ դեպոզիտարիան ապահովում է արտաբորսայական շուկայում արժեթղթերով կնքվող գործարքների հուսալիությունը երկու կողմերի համար, քանի որ արդյունքում դեպոզիտարիան հանդես է գալիս որպես միջնորդ արժեթղթեր փոխանցողի և ստացողի միջև, Մեդիամաքս-ին հայտնել են ՀԿԴ-ում:Գործարքների վերջնահաշվարկը կատարվում է արժեթղթերի և դրամական միջոցների միաժամանակյա առկայության դեպքում: ՀԿԴ-ն գործարկել է նաեւ թողարկողներին իրենց արժեթղթերի շարժի մասին ծանուցման ծառայությունը, որը մինչ այժմ չէր գործում Հայաստանում:«Դեպոզիտարիայի հաճախորդ բաժնետիրական ընկերությունները այսուհետ կարող են օպերատիվ տեղեկություններ ստանալ իրենց կողմից թողարկված արժեթղթերի շարժի մասին, ինչը կօգնի թողարկողին առավել արդյունավետ կերպով հետևել և պահպանել օրենքով սահմանված պահանջները, մասնավորապես նախապատվության իրավունքի պահպանման, բաժնետերերի առավելագույն քանակի հետ կապված և այլն», - հայտնել են ՀԿԴ-ում: Tweet Դիտում՝ 6298