ԱրմՍվիսԲանկի դրամային պարտատոմսերը ժամկետից շուտ ամբողջությամբ տեղաբաշխվել են

22.07.2026 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#ԱրմՍվիսԲանկ #պարտատոմսեր #տեղաբաշխում

ԱրմՍվիսԲանկի՝ AMSWISB2TER6 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի ամբողջ ծավալը՝ 5 մլրդ ՀՀ դրամ, տեղաբաշխվել է սահմանված վերջնաժամկետից շուտ։ 


Պարտատոմսերի տեղաբաշխումը մեկնարկել էր 2026 թվականի հունիսի 8-ին։

Պարտատոմսերը տեղաբաշխվել են հրապարակային տեղաբաշխման եղանակով՝ բաց բաժանորդագրության միջոցով։

Ինչպես նշել են բանկում, տեղաբաշխմանն ակտիվորեն մասնակցել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ հանդիսացող ներդրողներ, այդ թվում՝ բանկեր, ներդրումային ընկերություններ, կենսաթոշակային եւ ներդրումային ֆոնդեր։

Առաջիկայում ԱրմՍվիսԲանկը նախատեսում է դիմել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ պարտատոմսերը ցուցակելու նպատակով։ Պարտատոմսերի իրացվելիությունն ապահովելու համար բանկը նախատեսում է օգտվել նաեւ շուկա ստեղծողի ծառայություններից։

Միաժամանակ շարունակվում է ԱրմՍվիսԲանկի՝ ԱՄՆ դոլարով եւ եվրոյով պարտատոմսերի տեղաբաշխումը`

- ԱՄՆ դոլարով /անվանական արժեքը` 100 ԱՄՆ դոլար, 4 տարի մարման ժամկետով, 5.75% արժեկտրոնային եկամտաբերությամբ, արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ/ եւ 10 մլն ԱՄՆ դոլար անվանական ծավալով,
- Եվրո արժույթով /անվանական արժեքը` 100 Եվրո, 4 տարի մարման ժամկետով, 4.50% արժեկտրոնային եկամտաբերությամբ, արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ/ եւ 5 մլն եվրո անվանական ծավալով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի սեպտեմբերի 30-ը՝ ժամը 16:00-ն։

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են հրապարակային տեղաբաշխման եղանակով` համապատասխան հայտը բանկ ներկայացնելու միջոցով։

Պարտատոմսերի պայմանների եւ ձեռքբերման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է այս հղումով

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 670

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW