Հայաստանի ֆոնդային բորսայում փետրվարի 10-ին տեղի է ունեցել ընդհանուր 20 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ եւ 8․3 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ։Աճուրդների արդյունքներն են․1․ AMGN60294300 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով,• Պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը՝ 20,000,000,000 դրամ։• Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 7.6097%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 8․60%: 2․ AMGN60294276 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով,• Պետական պարտատոմսերի հետգնման աճուրդի ծավալը՝ 5,000,000,000 դրամ• Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 6.9777%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.4%: 3․ AMGN36294277 տարբերակիչ ծածկագրով եւ 3 տարի մարման ժամկետով,• Պետական պարտատոմսերի հետգնման աճուրդի ծավալը՝ 3,334,000,000 դրամ• Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 6.8583%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 8.4%: Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։ Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 597