Ձեռք բերեք պարտատոմսեր մեկ հպումով՝ AMIO Mobile-ում. բարձր տոկոսադրույք, կայուն եկամուտ

08.10.2025 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#AMIO Mobile #պարտատոմս
Ամիօ բանկը շարունակում է ընդլայնել ներդրումային հնարավորությունները՝ ներդրողներին առաջարկելով ժամանակակից եւ հարմար լուծումներ: 

Այժմ բանկի նոր թողարկված պարտատոմսերը կարող եք ձեռք բերել նույնիսկ առանց մասնաճյուղ այցելելու՝ անմիջապես AMIO Mobile հավելվածում: Այս նոր գործառույթը հնարավորություն է տալիս ներդրողներին կատարել պարտատոմսերի գնում ընդամենը մեկ րոպեում: Բավական է մուտք գործել Հավելվածի «Հայտեր» բաժնի «Պարտատոմսերի ձեռքբերում» էջ, ընտրել արժույթն ու քանակը եւ հաստատել դիմումը:

Ամիօ բանկի թողարկած պարտատոմսերը ներդրողներին առաջարկում են կայուն եւ կանխատեսելի եկամտաբերություն.

•    ՀՀ դրամով՝ տարեկան 10․25% արժեկտրոնային եկամտաբերությամբ
•    ԱՄՆ դոլարով՝ 5․75% արժեկտրոնային եկամտաբերությամբ 
•    Եռամսյակային տոկոսների վճարում
•    Եկամտահարկից ազատված եկամուտ
•    Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից երաշխավորված պաշտպանություն

Բանկից հայտնում են, որ պարտատոմսերը համարվում են ամենահուսալի ներդրումային գործիքներից մեկը, քանի որ ներդրումները պաշտպանված են եւ ապահովում են կանխատեսելի եկամուտ: 

Տոկոսները վճարվում են եռամսյակային, այսինքն՝ ներդրողը ստանում է պարբերական եւ կայուն եկամուտ՝ առանց սպասելու պարտատոմսի մարման ժամկետին:

Բանկի թողարկած պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում եւ կունենան շուկա ստեղծող (Marketmaker), ինչը կապահովի դրանց հասանելիությունն ու շրջանառությունը նաեւ երկրորդային շուկայում:

AMIO Mobile հավելվածում պարտատոմսերի գնումն արտացոլում է բանկի թվային ռազմավարությունը: Ամիօ բանկը ձգտում է ներդրումային գործիքները դարձնել ավելի հասանելի եւ հարմար՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության:

Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/269 Ա որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2466
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW