Ֆասթ Բանկը թողարկել եւ օգոստոսի 4-ից նոյեմբերի 7-ը տեղաբաշխում է դրամային եւ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, համապատասխանաբար՝ 10.75% եւ 6.25% տարեկան եկամտաբերությամբ:Բանկը տեղաբաշխում է 10 մլրդ ՀՀ դրամ եւ 2 մլն ԱՄՆ դոլար թողարկման ընդհանուր ծավալով 100,000 ՀՀ դրամ ու 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմսեր։ Նոր պարտատոմսերը թողարկվել են 2 տարի մարման ժամկետով եւ արժեկտրոնի կիսամյակային վճարման պարբերականությամբ։Պարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ Ֆասթ Բանկի 37 մասնաճյուղերից մեկը՝ ներկայացնելով անձնագիր եւ սոցիալական քարտ։Ծրագրային ազդագրի, ազդագրի լրացման եւ թողարկման պայմանների էլեկտրոնային տարբերակը ներբեռնելու համար հարկավոր է անցնել հետեւյալ հղումով, իսկ թղթային տարբերակները՝ ստանալ Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակից կամ բանկի նախընտրելի 24/7 աշխատանքային գրաֆիկով մասնաճյուղից։Նշվում է, որ այս ժամկետայնության պարտատոմսերն ազատված են եկամտահարկից։Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը:Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 4286