Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում

26.05.2025 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #պարտատոմս
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին: Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ 09.05.2025թ. թիվ 1/113 Ա որոշմամբ:

26.05.2025-26.08.2025թթ ընկած ժամանակահատվածում կտեղաբաշխվեն 3,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր՝ 10.25 % արժեկտրոնի եկամտաբերությամբ, 24 ամիս ժամկետով, արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ:

«Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը մրցունակ են շուկայում նմանատիպ այլ առաջարկների, ինչպես նաեւ ավելի եկամտաբեր՝ նույն ժամկետով ավանդների համեմատ: Վստահ ենք, որ այս ամենի, ինչպես նաեւ Converse Mobile հավելվածով գնման հնարավորության շնորհիվ դրանք կդառնան ներդրումային գրավիչ հնարավորություն թե իրավաբանական, թե ֆիզիկական անձանց համար»,- ասել են բանկում:

Պարտատոմսերը կտեղաբաշխվեն Converse Mobile հարթակով եւ բանկի մասնաճյուղային ցանցի միջոցով: Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա՝ երկրորդային շուկայում շրջանառելու նպատակով:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի եւ Թողարկման վերջնական պայմաններին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

Բանկից հիշեցնում են, որ սա 2025-ին Կոնվերս Բանկի պարտատոմսերի հերթական տեղաբաշխումն է: Ավելի վաղ՝ մայիսի 14-25-ն ընկած ժամանակահատվածում բանկը հաջողությամբ, նախատեսված ժամկետից շուտ տեղաբաշխել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմս:

Այլ մանրամասների համար զանգահարել 010511211 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3950
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW