Կոնվերս Բանկը հայտարարում է դոլարային պարտատոմսերի հերթական տեղաբաշխման մեկնարկի մասին: Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ 09.04.2025թ. թիվ 1/113 Ա որոշմամբ:Բանկից հայտնել են, որ տեղաբաշխվող պարտատոմսերի ընդհանուր ծավալը 10 մլն ԱՄՆ դոլար է, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 5%, շրջանառման ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:Պարտատոմսերը կտեղաբաշխվեն ինչպես Converse Mobile հարթակի, այնպես էլ բանկի մասնաճյուղային ցանցի միջոցով: Գործընթացի ավարտից հետո դրանք ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա:Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի եւ Թողարկման վերջնական պայմաններին հնարավոր է ծանոթանալ այստեղ: Այլ մանրամասներ՝ 010511211:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3121