Ակբա բանկը 2025 թվականի փետրվարի 20-ից ապրիլի 10-ը ներառյալ հրապարակային առաջարկով մեկնարկում է արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի միանգամից երկու տեղաբաշխում՝ համապատասխանաբար 3 միլիարդ) եւ 4 միլիարդ ՀՀ դրամ ծավալով։Բանկից հայտնել են, որ 3 միլիարդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է։ Տեղաբաշխվելու է 30.000 (երեսուն հազար) դրամային պարտատոմս՝ տարեկան 9.5% եկամտաբերությամբ։4 միլիարդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի շրջանառության ժամկետը 60 ամիս է։ Տեղաբաշխվելու է 40.000 (քառասուն հազար) դրամային պարտատոմս՝ տարեկան 10% եկամտաբերությամբ։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 հազար ՀՀ դրամ։Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն եւ Ակբա բանկ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ։3 միլիարդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ3 միլիարդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ 4 միլիարդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝ Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ4 միլիարդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝ Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 9429