Ֆասթ Բանկը փետրվարի 17-ից հուլիսի 4-ը նախատեսում է տեղաբաշխել դրամային, դոլարային եւ եվրոյով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, համապատասխանաբար՝ 10.75%, 6.25% եւ 5.25% տարեկան եկամտաբերությամբ:Ֆասթ Բանկի կողմից կտեղաբաշխվեն 3 մլրդ ՀՀ դրամ, 9 մլն ԱՄՆ դոլար եւ 3 մլն եվրո թողարկման ընդհանուր ծավալով եւ 100,000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար եւ 100 եվրո անվանական արժեքով պարտատոմսեր։ Պարտատոմսերը թողարկվում են 3 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի կիսամյակային վճարման պարբերականությամբ։Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 35 մասնաճյուղից եւ «Դայմենշն» ՓԲԸ-ից, որը հանդիսանում է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի այս թողարկման տեղաբաշխողը:ՀՀ ԿԲ նախագահի 05.02.2025թ․-ի թիվ 1/35 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը։ Նշվում է, որ արժեթղթային հաշվի առկայության դեպքում, լրացնելով հայտ-հանձնարարականը եւ մինչեւ տվյալ օրվա ժամը 15։30-ը պարտատոմսերի ձեռքբերման գումարը ապահովելով բանկի տրամադրված հաշվեհամարներին, պարտատոմսի գինը հաշվարկվում է տվյալ օրով։ Ժամը 15:30-ից հետո կատարված փոխանցումների դեպքում հայտն ընդունվում է նույն օրը, սակայն վճարվող գումարի չափը հաշվարկվում է տվյալ օրվան հաջորդող աշխատանքային օրվա պարտատոմսի գնով։ Արժեթղթային հաշվի բացակայության դեպքում հաշիվը բացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարտատոմսերի ձեռքբերումն իրականացվում է հաջորդ աշխատանքային օրվա գնով։Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր եւ սոցիալական քարտ, ինչպես նաեւ բանկային հաշվի տվյալներ։Ձեռք բերված պարտատոմսերի վերաբերյալ տեղեկությունները հաճախորդներին տրամադրում է այն ներդրումային ծառայություններ մատուցող անձը, որի մոտ հաճախորդը բացել է իր արժեթղթերի հաշիվը (դեպո հաշիվը):Ֆիզիկական անձանց պարտատոմսերից ստացված եկամուտները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 7847