ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ն կրկին թողարկում է դրամային պարտատոմսեր

06.02.2025 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#ՖԻՆՔԱ ՈՒՎԿ #դրամային պարտատոմս
Փետրվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ն կթողարկի 11.50% եկամտաբերությամբ դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ ապահովելով շահավետ եւ մրցակցային ներդրումային հնարավորություն։

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ից հայտնում են, որ տեղաբաշխումը տեղի կունենա Դայմենշն ներդրումային ընկերության կողմից՝ Հայաստանի ֆոնդային բորսայի տեղաբաշխման հարթակով:

Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.
 
  • Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 11.50%
  • Թողարկման ծավալը՝ 1,300,000,000 ՀՀ դրամ
  • Անվանական արժեքը՝ 50,000 ՀՀ դրամ
  • Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային
  • Մարման ամսաթիվը՝ 12.02.2028
  • Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս

Պարտատոմսների թողարկման հիմնական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
 
Նշվում է, որ հաջորդ աճուրդի օր տեղափոխվում է միայն նախորդ աճուրդային օրվա չտեղաբաշխված ծավալի մնացորդային մասը։

ՀՀ ԿԲ նախագահի 11.11.2024թ-ի թիվ 1/431 Ա որոշմամբ գրանցված «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ծրագրային ազդագրին ծանոթանալու համար կարող եք այցելել հետեւյալ հղումով։
 
Պարտատոմսերի ձեռքբերման եւ մանրամասն տեղեկատվության համար զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70, 099 88 29 81 հեռախոսահամարներով կամ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ 012 55 55 55 հեռախոսահամարով։
 
012 555555 | www.finca.am
010 545670 | 043 882981 | www.dimension.am
 
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից:
 
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ -ի մասին

ՖԻՆՔԱ Հայաստանը առաջատար է ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնման ոլորտում: Տարիների փորձով եւ համաշխարհային ցանցի աջակցությամբ տրամադրում է ծառայություններ, որոնք օգնում են հաճախորդներին հասնել իրենց ֆինանսական նպատակներին եւ կառուցել ավելի լավ ապագա:

«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին
 
Հիմնադրվելով 2018 թվականին եւ տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական եւ վերլուծական մի շարք ծառայություններ՝ Դայմենշնի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց եւ արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին եւ պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերությունն ունի կայուն արժեքներ, բանիմաց բաժնետերեր եւ գործընկերների գլոբալ ցանց:

«Դայմենշն» ՓԲԸ-ն Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ է եւ ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատորի կարգավիճակ:
Դիտում՝ 8848
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW