«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել

15.01.2025 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#«Հայաստանի էլեկտրական ցանցեր» #պարտատոմս
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն առաջարկում է մինչեւ հունվարի 24-ը ձեռք բերել իր կողմից թողարկված դոլարային եւ դրամային պարտատոմսեր։

Ընկերությունից հայտնում են, որ թողարկվել են 20 միլիոն դոլար եւ 7.7 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր։

Դրամային մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ է, իսկ դոլարայինի դեպքում՝ 100 ԱՄՆ դոլար՝ համապատասխանաբար 10.75% եւ 7.45% արժեկտրոնային եկամտաբերությամբ:

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 6 տարի է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` 3 ամիս։

Մուդիս միջազգային հեղինակավոր ռեյտինգային կազմակերպության կողմից ՀԷՑ-ին տրվել է Ba2 վարկանիշ` կայուն հեռանկարով, որը մեկ նիշով բարձր է ՀՀ սուվերեն վարկանիշից:

Պարտատոմսերը եկամտային հարկով հարկման ենթակա չեն։ Պարտատոմսերը հնարավոր է իրացնել նաեւ երկրորդային շուկայում` ներդրողներին ընձեռելով Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսերի առուվաճառքի իրականացման հնարավորություն:

ՀԷՑ-ի պարտատոմսերի գնման գործընթացն առավելագույնս պարզեցված է. յուրաքանչյուր ներդրող կարող է ամբողջովին օնլայն ու ավտոմատացված եղանակով պարտատոմսեր գնել՝ օգտվելով Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակից։ Միաժամանակ, հնարավոր է այցելել Ամերիաբանկի որեւէ մասնաճյուղ եւ լրացնել հայտ-հանձնարարականը կամ ուղարկել լրացված հայտ-հանձնարարականի ձեւն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ capitalmarkets@ameriabank.am։

Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ծրագրային ազդագրին եւ պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2024թ. նոյեմբերի 6-ի Թիվ 1/422Ա որոշմամբ: Պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցներն օգտագործվելու են ներդրումային եւ այլ ծրագրերի ֆինանսավորման նպատակով։
Դիտում՝ 5365
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW