ԱրարատԲանկը՝ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող

22.03.2023 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#ԱրարատԲանկ #պարտատոմսեր
Մարտի 30-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում եւ տեղաբաշխում։

ԱրարատԲանկը հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող եւ շուկա ստեղծող։

Պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի Հայաստանի ֆոնդային բորսայում աճուրդի միջոցով մարտի 30-ին՝ 11։00-13։30։

Ինչպես հիշեցրել են բանկից, դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազար ՀՀ դրամ է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 12%։ Տեղաբաշխվելու է 5,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 500,000 հատ դրամային պարտատոմս։

Տեղաբաշխվելուց հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում:
Դիտում՝ 79111

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW