IDBank-ը թողարկում է պարտատոմսերի դրամային եւ դոլարային երկու տրանշ

25.10.2022 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#IDBank #պարտատոմսեր
IDBank-ը թողարկել է միանգամից երկու՝ AMANLBB2JER2 եւ AMANLBB2IER4 տարբերակիչ ծածկագրերով դրամային եւ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր:

Դրամային եւ դոլարային պարտատոմսերը թողարկվել են հետեւյալ պայմաններով՝

Դրամային՝

- Ընդհանուր ծավալը՝ 500 մլն․ ՀՀ դրամ

Քանակը՝ 50 հազար հատ

Անվանական արժեքը՝ 10 000 դրամ

Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս (2 տարի 3 ամիս)

Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 9․50%,

Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ 3 ամիս պարբերականությամբ

Դոլարային՝

Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար

Քանակը՝ 50 հազար հատ

Անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար

Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս (2 տարի 3 ամիս)

Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 3․75%,

Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ 3 ամիս պարբերականությամբ:

Բանկից հայտնել են, որ պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչեւ 2023 թվականի հունվարի 23-ը ներառյալ։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ եւ ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):

IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով՝ պարտատոմսերը լավագույն ներդրումը կարող են լինել։

«Զգալով այս պահին պարտատոմսերի թողարկման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը, այս անգամ որոշում կայացվեց թողարկելու պարտատոմսերի միանգամից երկու տրանշ՝ դրամային եւ դոլարային։ Պարտատոմսերը ներդրում կատարելու եւ եկամուտ ստանալու լավագույն տարբերակներից է, քանի որ պարտատոմսից դրա սեփականատերը ստանում է չհարկվող եկամուտ, ինչպես նաեւ պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից»,- ասել է Արման Ասատրյանը։

«Պարտատոմսերը կարող եք ձեռք բերել` լրացնելով համապատասխան հայտը եւ ներկայացնելով Բանկ։ Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական ինֆորմացիան հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում, որտեղ ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը եւ պարտատոմսերի մարման օրը»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ։

Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին եւ սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում։

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Դիտում՝ 119761
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW