Սույն թվականի սեպտեմբերի 8-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունը կթողարկի 2022 թվականի երկրորդ դոլարային տրանշը՝ հետեւյալ պայմաններով.Թողարկման ընդհանուր ծավալը՝ 3,000,000 ԱՄՆ դոլարՔանակը՝ 120,000 հատԱնվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլարՇրջանառության ժամկետը՝ 27 ամիսԱրժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 4,25%Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակայինՊարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022 թվականի սեպտեմբերի 8-ից մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 8-ը ներառյալ, եթե պարտատոմսերի տեղաբաշխվող ծավալը չսպառվի մինչեւ նշված ամսաթիվը։ Պարտատոմսերը կարող եք ձեռք բերել թե՛ ԱրարատԲանկի գլխամասային գրասենյակում, թե՛ բանկի մասնաճյուղերում, իսկ ցուցակումից սկսած պարտատոմսերը շրջանառվելու են երկրորդային շուկայում, մասնավորապես՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ առեւտրային հարթակում:Բանկում հիշեցրել են, որ պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։ԱրարատԲանկի 23-րդ թողարկման պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի այս հղմամբ: Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սույն թվականի ապրիլի 8-ին։ Tweet Դիտում՝ 97428