ԱրարատԲանկի պարտատոմսերի 22-րդ թողարկման ծավալը սպառվել է

03.05.2022 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#ԱրարատԲանկ #պարտատոմսեր #Անահիտ Շաքարյան
Սույն թվականի ապրիլի 21-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության կողմից թողարկված դոլարային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են։

«Նախատեսում էինք պարտատոմսերը տեղաբաշխել եռամսյա ժամկետում՝ 2022 թվականի ապրիլի 21-ից մինչեւ 2022 թվականի հուլիսի 21-ը ներառյալ, սակայն պետք է արձանագրենք, որ պարտատոմսերը տեղաբաշխվել են 8 օրվա ընթացքում, ինչը փաստում է ԱրարատԲանկի հանդեպ ներդրողների զգալի հետաքրքրության եւ վստահության մասին»,- ասել է ԱրարատԲանկի Ներդրումային վարչության ղեկավար Անահիտ Շաքարյանը։

Ինչպես նշել են բանկի մամուլի ծառայությունում, տեղաբաշխվել է 4,75% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ,  25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 27 ամիս շրջանառության ժամկետով, 5,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով 200,000 հատ պարտատոմս։
Դիտում՝ 58309

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW