2022 թվականի փետրվարի 25-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կթողարկի անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսեր` հետեւյալ պայմաններով. - Ընդհանուր ծավալը՝ 1 500 000 000 ՀՀ դրամ- Քանակը՝ 150 000 հատ- Անվանական արժեքը՝ 10 000 ՀՀ դրամ- Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս- Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 9.25%- Մարման ամսաթիվ՝ մայիսի 25, 2024թ․- Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ 3 ամիս պարբերականությամբ։AMANLBB2GER8 տարբերակիչ ծածկագրով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022 թվականի փետրվարի 25-ից մինչեւ 2022 թվականի մայիսի 18-ը, ներառյալ՝ հրապարակային առաջարկի միջոցով։ Լրացնելով համապատասխան հայտը եւ ներկայացնելով բանկ՝ կարելի է ձեռք բերել դրամային պարտատոմսերը, որոնց վերաբերյալ ամբողջական ինֆորմացիան (տարբերակիչ ծածկագիր, անվանական արժեք, քանակ, տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն, արժեկտրոնի վճարման օր եւ պարտատոմսերի մարման օր) կարտացոլվի Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում։ IDBank-ի 2022թ․ երկրորդ թողարկման դրամային պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է հետեւյալ հղմամբ։Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 23 հուլիս 2021թ. թիվ 1/392Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին եւ սույն թողարկման հիմնական պայմաններին կարող եք ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 20728