ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս որպես ՀՀ Ֆինանսների նախարարության գործակալ։ Բանկի հաճախորդները կկարողանան ձեռք բերել ՀՀ պետական պարտատոմսեր արժեթղթերի առաջնային շուկայից։2021 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկն ամրապնդեց իր դիրքերը արժեթղթերի շուկայում եւ ընդլայնեց հաճախորդների բազան՝ դառնալով պետական պարտատոմսերի շուկայում տեղական յոթ գործակալ բանկերից մեկը։ Բանկը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այդ թվում՝ ֆինանսական եւ վարկային կազմակերպություններին, ձեռք բերել պետական պարտատոմսեր՝ ՀՀ Ֆինանսների նախարարության աճուրդի միջոցով: ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի կապիտալի շուկայում, այդ թվում նաեւ՝ միջազգային ներդրողների հետ բարեհաջող համագործակցության բազմամյա փորձ։ Հաշվի առնելով ՀՀ պետական պարտատոմսերի՝ Հայաստանի ազգային արժույթով թողարկված լինելու հանգամանքը՝ արտաքին ներդրողների մասնակցությունն ակտիվացնում է երկրի արժութային եւ դրամական շուկաներն, ինչպես նաեւ ՀՀ արժեթղթերի երկրորդային շուկան։«ՎՏԲ-Հայաստան Բանկը հետեւում է միջազգային պարտքային շուկայի զարգացման միտումներին եւ իր գործունեությունը ծավալում է որպես ՀՀ Ֆինանսների նախարարության գործակալ պետական պարտատոմսերի շուկայում: Մենք օգնում ենք ներգրավել նոր ներդրողներ, որոնք ապահովում են դրամական միջոցների ներհոսք ազգային տնտեսություն։ Այս ուղղությամբ 2022թ. մեր առաջնահերթություններն են՝ հաճախորդների բազայի հետագա ընդլայնումը՝ մատուցվող ծառայությունների բարձր որակի եւ ՎՏԲ խմբի հնարավորությունների ու մասնագիտական կարողությունների առավելագույնս օգտագործմամբ»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Ֆինանսական դեպարտամենտի տնօրենի տեղակալ-Գանձապետարանի պետ Մարիաննա Ստեփանյանը: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 8774