Ամերիաբանկը տեղաբաշխում է $20 մլն եւ 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի թողարկումները

14.04.2021 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ամերիաբանկ #պարտատոմսեր

Ամերիաբանկը տեղաբաշխում է դոլարային եւ դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկումները` 20 մլն դոլար եւ 5 մլրդ դրամ ծավալներով:


Դոլարային պարտատոմսերը թողարկվել են 100 դոլար անվանական արժեքով` 4,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ, իսկ դրամային տրանշը թողարկվել է 100 հազար դրամ անվանական արժեքով` 9.5% եկամտաբերությամբ:

Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ «Ամերիաբանկի» ինտերնետային կայքում` դրամային պարտատոմսերի դեպքում` այստեղ, իսկ դոլարայինի դեպքում՝ այստեղ:  

Բանկում տեղեկացրել են, որ թողարկված պարտատոմսերի քանակով եւ ծավալով Ամերիաբանկը շուկայի առաջատարներից է: Այս պահի դրությամբ, ՀՀ Ֆոնդային բորսայում գնանշվում է Ամերիաբանկի պարտատոմսերի 20 թողարկում` 13 դոլարային եւ 7 դրամային՝ ընդհանուր 111.2 մլն դոլար եւ 27.1 մլրդ դրամ ծավալներով:

«Ամերիաբանկը շուկայի առաջատարն է նաեւ որպես տեղաբաշխող: Բանկն իրականացրել է մի շարք նորարարական եւ եզակի նախագծեր, մասնավորապես, կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման ամենախոշոր գործարքը Հայաստանում, հայաստանյան շուկայում ոչ ռեզիդենտի կողմից առաջին թողարկման տեղաբաշխումը, ինչպես նաեւ առաջին լողացող տոկոսադրույքով պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Դիտում՝ 3619
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW