Evocabank-ը տեղեկացնում է, որ 2-րդ տրանշի պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը, ինչպես եւ առաջին տրանշի ժամանակ, կազմել է 500 մլն ՀՀ դրամ եւ 5 մլն ԱՄՆ դոլար:Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը կազմել է 10% եւ 5.5%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը` եռամսյակային, շրջանառության ժամկետը` 30 ամիս։Պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում եւ գնանշվելու են շուկա ստեղծողի (marketmaker) կողմից։Evocabank-ի պարտատոմսերը հնարավոր է եղել գնել նաեւ online տարբերակով՝ Բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով։Սա Evocabank-ի պարտատոմսերի՝ մարտ ամսվա ընթացում իրականացված 2-րդ թողարկումն է, ինչը պայմանավորված է առաջին տրանշի նկատմամբ ներդրողների կողմից ցուցաբերված բարձր հետաքրքրվածությամբ։«Evocabank-ը Հայաստանի առաջին եւ միակ mobile-first բանկն է, որը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ եւ առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:Evocabank-ը 4-րդ տարին անընդմեջ ճանաչվում է Լավագույն թվային բանկը Հայաստանում՝ ըստ հեղինակավոր Global Finance ամսագրի»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2065