Յունիբանկը թողարկել է 10.5% եւ 5.3% եկամտաբերությամբ դրամային եւ դոլարային պարտատոմսեր

08.02.2021 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Յունիբանկ #պարտատոմսեր
Յունիբանկն այսօր թողարկել է դրամային եւ դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ համապատասխանաբար 10.5% եւ 5.3% տարեկան:

Ինչպես նշել են բանկում, դրամային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 1 մլրդ դրամ, դոլարային պարտատոմսերինը՝ 5 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ դրամի դեպքում պարտատոմսերի շրջանառության ժամկետը սահմանվել է 27 ամիս, դոլարի դեպքում՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:
 
Յունիբանկի պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 53 մասնաճյուղերից ցանկացածում: Սա Յունիբանկի թվով 13 եւ 14  թողարկումներն են:

Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2021թ.-ի մարտի 25-ը, որից հետո պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:

Պարտատոմսերի երկրորդային ցուցակումը կիրականացվի Մոսկվայի բորսայում, ինչի շնորհիվ ռուսաստանյան ներդրողները կարող են դրանք ձեռքբերել առանց Հայաստանում հաշիվ բացելու:

Պարտատոմսերի հիմնական առավելությունները երաշխավորված բարձր եկամուտն ու ապահովվածությունն է: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Ի դեպ՝ 2020թ.-ի դեկտեմբերի 1-ից երաշխավորված ավանդների սահմանաչափերը բարձրացվել են: Միայն դրամային ավանդի դեպքում այն կազմում է 16 միլիոն դրամ, արտարժութային ավանդի դեպքում՝ 7 միլիոն դրամ:


 
Եվս կարեւոր առավելություն է, որ  Հայաստանի Ֆոնդային բորսայում ցուցակված երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ:
 
Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը /գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 22.01.2021թ. թիվ 1/25 Ա որոշմամբ), դրա լրացումները եւ թողարկման վերջնական պայմանները հրապարակված են բանկի կայքում:
Դիտում՝ 1821
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW