Այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը
01.12.2020 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://banki-kaliningrada.ru

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդները երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունների համաձայն՝ դեկտեմբերի 1-ից սահմանվելու են երաշխավորված ավանդների հետեւյալ չափերը.
- Միայն դրամային ավանդի դեպքում` 16 մլն դրամ (նախկին 10 մլն դրամի փոխարեն):
- Միայն արտարժութային ավանդի դեպքում` 7 մլն դրամ (նախկին 5 մլն դրամի փոխարեն):
- Եթե ունեք միաժամանակ եւ դրամային, եւ արտարժութային ավանդներ, եւ դրամային ավանդի չափը 7 մլն դրամից ավելի է, ապա երաշխավորվելու է միայն դրամային ավանդը՝ մինչեւ 16 մլն դրամի չափով:
- Եթե ունեք միաժամանակ դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ Ձեր դրամային ավանդի գումարը 7 մլն դրամից պակաս է, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային ավանդը՝ 7 մլն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Սույն սահմանաչափերն ուժի մեջ են մտնում 2020 թվականի դեկտեմբերի 1-ից եւ տարածվում նաեւ ուժի մեջ մտնելու պահին գործող ավանդային պայմանագրերի վրա:
Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքի նպատակն է՝ նպաստել ՀՀ բանկային համակարգի հուսալիության բարձրացմանը եւ ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: