IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 2021-ի առաջին տրանշի պարտատոմսերի տեղաբաշխումը

04.02.2021 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#IDBank #պարտատոմսեր
AMANLBB2CER7 ծածկագրով դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումը նախատեսվածից շուտ է ավարտվել։

Պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 5%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը` եռամսյակային, շրջանառության ժամկետը` 30 ամիս ։

Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում» եւ գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

Բանկում հիշեցնում են, որ այժմ արդեն պարտատոմսերում ներդրում անելը ոչ միայն շահավետ է, այլ նաեւ հարմար. «Այդ մասին հոգացել են մեր թվային բանկինգի մասնագետները. այսուհետ գնելով IDBank-ի պարտատոմսերը՝ մեր հաճախորդները կարող են ավելի ճկուն կառավարել իրենց միջոցները, քանի որ Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժնում կարող են տեսնել իրենց պարտատոմսերի վերաբերյալ ողջ անհրաժեշտ ինֆորմացիան՝ տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը, պարտատոմսերի մարման օրը»,- նշել են բանկում:

Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 05 հունիս 2020 թվ. Թիվ 1/291 Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման  էլեկտրոնային տարբերակներին եւ սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Դիտում՝ 10113
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW