Կապիտալի շուկայի զարգացման ճանապարհային քարտեզ է կազմվել

18.02.2020 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Տիգրան Խաչատրյան #կապիտալի շուկա
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ավելի քան 30 ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են կապիտալի շուկայի զարգացման խնդիրները:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ վերջին 2 ամսվա ընթացքում ոլորտին առնչվող շահագրգիռ պետական մարմինների եւ ֆինանսական կառույցների ղեկավարների ու փորձագետների հետ քննարկումների արդյունքում կազմվել է կապիտալի շուկայի զարգացման ծրագրային գործողությունների ճանապարհային քարտեզ:


Հանդիպման մասնակիցներին ներկայացվել է «Կապիտալի շուկա․աճի հնարավորությունների բացահայտում» շնորհանդեսը, որի ընթացքում առաջարկություններ են ներկայացվել հետեւյալ հարցերի վերաբերյալ՝ կորպորատիվ կառավարում, թողարկման եւ ցուցակման կարգավորումներ, թափանցիկություն, ֆինանսական միջոցների առաջարկ եւ այլն։

Հնչեցված առաջարկություններում նշվել է օրենսդրական փաստաթղթերի վերանայման եւ համաձայնեցման, մասնավոր ներդրումային ֆոնդերի կարեւորության, ֆինանսական գործիքների ընկալումների մոտարկման անհրաժեշտությունը:

Փոխնախարար Նաիրա Մարգարյանն էլ տեղեկացրել է, որ կապիտալի շուկայի զարգացման ճանապարհային քարտեզը կլրամշակվի ներկայացված առաջարկություններով:
Դիտում՝ 3391
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW