ՖԻՆՔԱ-ն դրամային պարտատոմսեր է թողարկելու

23.04.2019 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#ՖԻՆՔԱ #Անուշ Պետրոսյան
ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն հայտարարել է 10,5% տարեկան եկամտաբերությամբ դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին:

Ինչպես նշել են ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ում, սա պարտատոմսերի հինգերորդ թողարկումն է։

Նախատեսվում է տեղաբաշխել 100 000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 1 000 000 000 դրամ ընդհանուր ծավալով, մեկ պարտատոմսը՝ 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 10,5% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով (կուպոնի վճարումները՝ կիսամյակային պարբերականությամբ) եւ 36 ամիս շրջանառության ժամկետով:

«ՖԻՆՔԱ-ն շարունակաբար իրականացնում է պարտատոմսերի ինչպես դրամային, այնպես էլ դոլարային թողարկումներ եւ արդեն ձեռք է բերել ներդրողների վստահությունը, ինչի մասին վկայում է պարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկը։  Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում գոյացած միջոցներն ուղղվելու են Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսների զարգացմանը»,- նշել է ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ի ֆինանսական տնօրեն Անուշ Պետրոսյանը:

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձիք:

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնելու է Արարատբանկը, որը հետագայում հանդիսանալու է պարտատոմսերի մարքեթ մեյքերը:

Պարտատոմսերի թողարկման ազդագիրը եւ թողարկման վերջնական պայմանները հրապարակված են ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի եւ Արարատբանկի պաշտոնական կայքերում:
Դիտում՝ 4204

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW