Կոնվերս Բանկը դրամային եւ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխում է իրականացնում

15.04.2019 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #պարտատոմսեր
Կոնվերս Բանկը հայտարարում է միաժամանակ երկու արժույթով՝ դրամով եւ դոլարով, պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին:

Ինչպես նշել են բանկում, թողարկման շրջանակներում նախատեսվում է տեղաբաշխել 1 մլրդ դրամ ծավալով դրամային եւ 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս:

Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 9,75% եւ 5,5%: Շրջանառման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

«Կոնվերս Բանկը 2017թ-ից շարունակաբար իրականացնում է պարտատոմսերի թողարկումներ եւ այսօր թողարկված պարտատոմսերի պորտֆելով շուկայի առաջատարներից է: Վերջին երեք տարիներին տարբեր արժույթներով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար եւ Եվրո, տեղաբաշխվել է մոտ 17 մլրդ դրամին համարժեք գումարով պարտատոմս: Բանկի կողմից թողարկված պարտատոմսերը մեծ պահանջարկ ունեն թե ինստիտուցիոնալ ներդրողների, թե ֆիզիկական անձ հաճախորդների կողմից: Շուկայի պահանջները բավարարելու նպատակով այս թողարկումները կրելու են շարունակական բնույթ »,- ասել է Կոնվերս բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

Նա նշել  է, որ պարտատոմսերը  խնայողության շատ գրավիչ եւ ճկուն գործիք են: Սովորաբար դրանց եկամտաբերությունը ավանդի համեմատ ավելի բարձր է, եւ դրանք  մինչեւ ժամկետի ավարտը կարող են մասամբ վաճառել՝ չկորցնելով կուտակված տոկոսագումարը:

Այս պարտատոմսերի տեղաբաշխման ավարտը նախատեսված է սեպտեմբերին, ինչից հետո դրանք կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու նպատակով:

Պարտատոմսերի թողարկման ազդագրին եւ վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:
Դիտում՝ 10487
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW