IDBank-ը կշարունակի մնալ պարտատոմսերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից
15.03.2019 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ IDBank

Բանկում նշել են, որ տեղաբաշխումը սկսվել է փետրվարի 20-ին եւ ավարտվել մարտի 14-ին՝ նախատեսվածից շուտ։
«Տեղաբաշխվել է $5 մլն անվանական արժեքով պարտատոմս։ 2019թ. 1-ին թողարկման պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի 6 ամիս է, իսկ արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ տարեկան 5,25%, որը վճարվելու է եռամսյակային պարբերականությամբ»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում։
IDBank-ի Վարչության նախագահի տեղակալ, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը նշել է, որ գնալով ավելի շատ հաճախորդներ են որպես խնայողական գործիք ընտրում հենց IDBank-ի պարտատոմսերը, եւ տարիների փորձը ցույց է տալիս, որ պահանջարկը մշտապես գերազանցում է առաջարկը։
Նրա խոսքով՝ բանկն իր պարտատոմսերը գնած հաճախորդներին մշտապես պատրաստ է ընդամենը 1 տոկոսային կետով բարձր տոկոսադրույքով պարտատոմսերի գրավադրմամբ վարկ տրամադրել։
«IDBank-ը շարունակելու է պահպանել շուկայում առաջատար դիրքերը եւ հաճախորդներին այս տարի եւս առաջարկելու է պարտատոմսերի նոր տրանշեր։ Տվյալ թողարկման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում»,- նշել է Ռուբեն Մելիքյանը։
IDBank-ը պարտատոմսերի առաջին տրանշը թողարկել է 2016.թ, որից հետո իրականացրել է անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի եւս 6 տրանշի թողարկում՝ ընդհանուր ծավալը հասցնելով $30 մլն-ի եւ 1 մլրդ դրամի։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: