Կոնվերս Բանկն ավարտել է երեք արժույթով պարտատոմսերի տեղաբաշխումը

03.09.2018 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #պարտատոմս
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը:

Բանկում նշել են, որ 2018թ. ապրիլի 26-ին սկսված գործընթացի շրջանակում տեղաբաշխվել են պարտատոմսեր երեք արժույթով:

«Կոնվերս Բանկի պարտատոմսերի հերթական թողարկման շրջանակում տեղաբաշխվել են ոչ միայն դրամային եւ դոլարային, այլեւ եվրո արժույթով պարտատոմսեր: Բոլոր արժույթներով պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է՝ նախորդ թողարկումների 24 ամիս ժամկետի փոխարեն»,- ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

Դրամային պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 3 մլրդ դրամ է՝ տարեկան 9,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ:

Դոլարային պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 10 մլն դոլար է՝ տարեկան 5,25% արժեկտրոնային եկամտաբերությամբ: Եվրո արժույթով պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 5 մլն եվրո է՝ տարեկան 4% արժեկտրոնային եկամտաբերությամբ:

Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային է:

Սեպտեմբերի 5-ին պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Պարտատոմսերը երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Դիտում՝ 4709
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW