Հայէկոնոմբանկը հաջողությամբ ավարտել է 5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը: Ինչպես հայտնել են բանկում, պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 27 ամիս, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Թողարկման ծավալը կազմում է $2 մլն, պարտատոմսերի մարումը կիրականացվի 2020թ. հուլիսի 25-ին:Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում եւ կունենան շուկա ստեղծող:Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը եւ պարտատոմսերի մարումն իրականացվելու է հետեւյալ ժամանակացույցով՝ Արժեկտրոնային եկամուտների 1-ին վճարում 25.07.2018թ. Արժեկտրոնային եկամուտների 2-րդ վճարում 25.10.2018թ. Արժեկտրոնային եկամուտների 3-րդ վճարում 25.01.2019թ. Արժեկտրոնային եկամուտների 4-րդ վճարում 25.04.2019թ. Արժեկտրոնային եկամուտների 5-րդ վճարում 25.07.2019թ. Արժեկտրոնային եկամուտների 6-րդ վճարում 25.10.2019թ. Արժեկտրոնային եկամուտների 7-րդ վճարում 25.01.2020թ. Արժեկտրոնային եկամուտների 8-րդ վճարում 25.04.2020թ. Արժեկտրոնային եկամուտների 9-րդ վճարում եւ պարտատոմսերի մարում 25.07.2020թ. Tweet Դիտում՝ 2518