Արմսվիսբանկն անվանական արժեկտրոնային պարտատոմսեր կտեղաբաշխի
22.05.2018 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


Բանկում նշել են, որ պարտատոմսերը թողարկվում են դրամով եւ դոլարով:
Դրամով թողարկվող պարտատոմսերի հիմնական պայմաններն են. տեղաբաշխվող ծավալ՝ 3 000 000 000 դրամ, անվանական արժեք՝ 50 000 դրամ, հինգ տարի մարման ժամկետ, 11,50% արժեկտրոնային եկամտաբերություն, արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականություն:
Դրամով արտահայտված պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի կունենա «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում, ստանդարտ փակ աճուրդի եղանակով: Հայտերի ընդունման ժամերն են՝ 11:00-13:30:
Դոլարով թողարկվող պարտատոմսերի հիմնական պայմաններն են. տեղաբաշխվող ծավալ՝ 6 000 000 դոլար, անվանական արժեք՝ 100 դոլար, յոթ տարի մարման ժամկետ, 6,50% արժեկտրոնային եկամտաբերություն, արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականություն:
Դոլարով արտահայտված պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի կունենա բաց բաժանորդագրության եղանակով, համապատասխան հայտը բանկ ներկայացնելու միջոցով: Բաց բաժանորդագրության վերջնաժամկետն է հունիսի 22-ը՝ ժամը 14:00-ը:
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնելու է Արմսվիսբանկը, իսկ թողարկվող պարտատոմսերի ցուցակումից հետո բորսայի այլ անդամ/ների կողմից իրականացվելու է նաեւ շուկա ստեղծողի (մարքեթ մեյքերի) գործառույթներ:
Պարտատոմսերի տեղաբաշխման հիմնական պայմանները տեղադրված են Արմսվիսբանկի պաշտոնական կայքում:
Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել Արմսվիսբանկ՝ հետեւյալ հեռախոսահամարներով՝ (37460) 757001, (37411) 757001:
Արմսվիսբանկում հիշեցրել են, որ նախկինում իրականացվել է 6 թողարկում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: